հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թալանել են Հայաստանում հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser Prado-ն․ գողացել են 10 միլիոն դրամ

Թալանել են Հայաստանում հայտնի գործարարներից մեկի Toyota Land Cruiser Prado-ն․ գողացել են 10 միլիոն դրամ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, առանձնապես խոշոր չափի գումարի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 37-ամյա Տ․ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ից 18։10 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկայի օգտագործմամբ  «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում բացել են իր Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի դուռը և սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ավետիսյանը։

Գողության փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը Հայաստանում հայտնի գործարար է, ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, ավտոմեքենայից էլ հափշտակել են 10 միլիոն դրամ։

  • Կիսվել: