երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում. Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում. Արսեն Թորոսյանի նոր հրամանը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում COVID-19-ով պայմանավորված սանիտարական կանոնները:

Հրամանում մասնավորապես ասվում է․

«Հոգեհանգստի եւ թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք եւ սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով՝ համաձայն Առողջապահության նախարարի 2010 թվ ականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հաստատված հավելվածի 24-րդ կետի։

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերը ընդհանուր սրբիչով չեն չորացվում»։

Հրամանում նշվում է նաև, որ հոգեհանգստի և թաղման արարողության մասնակիցները չեն համբուրվում, չեն դիպչում մահացածի մարմնին։

ԱՆ հրամանն՝ այստեղ։

  • Կիսվել: