հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործը զուտ քրեական է, քաղաքական ենթատեքստ չկա․ Սյունքի մարզպետը հանդիպել է ցուցարարներին

Գործը զուտ քրեական է, քաղաքական ենթատեքստ չկա․ Սյունքի մարզպետը հանդիպել է ցուցարարներին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը քիչ առաջ հանդիպեց Քաջարանում տեղի ունեցած ձերբալությունների արդյունքում ոստիկանության գործողություններից դժգոհող քաղաքացիներին։ Նա հավաստեց, որ ձերբակալվողներն անցնում են կոնկրետ քրեական գործով և տեղի ունեցածում որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ 

«Ես վստահեցնում եմ, որ որևէ մեկը իր չարածի համար որևէ պատժի չի ենթարկվի։ Բայց և գործած հանցանքի համար պետք է պատասխանատվություն կրեն։ Ես վստահեցնում եմ, որ գործը զուտ քրեական է, քաղաքական ենթատեքստ չկա։ Բոլորն իրենց արածի համար պետք է պատասխան տան»,- նշեց Պողոսյանը և հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչ քրգործի մասին է խոսքը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ գործը կքննվի օրենքի օբյեկտիվության շրջանակներում։ «Փառք Աստծո, հիմա ոչ մեկը չպետք է կասկածի գործերի քննության մեջ»,- եղրափակեց մարզպետը։
 
Նշենք, որ ըստ InfoPort.am-ի հավաստի աղբյուրի, խոսքը գնում է համայնքապետերի մասնակցությամբ ծեծի և առևանգման մասին։ Աղբյուրի պնդմամբ բողոքի ակցիան ուղղորդված է նախկին իշխանությունների մի հատվածի կողմից, որը վերջին տարիներին տնտեսական և քաղաքական շահեր ունի Սյունիքի մարզում։
 

 

  • Կիսվել: