երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքում Քովիդ-19-ով վարակված 4 հոգի ծանր վիճակում է, 26 հոգի՝ միացված թթվածնային սարքին

Սյունիքում Քովիդ-19-ով վարակված 4 հոգի ծանր վիճակում է, 26 հոգի՝ միացված թթվածնային սարքին

Սյունիքի մարզպետարանը հրապարակել է կորոնավիրուսային իրավիճակի մասին մարզի վիճակագրությունը՝ կոչ անելով լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոններն ու պատվաստվել:

Այսպիսով՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել էր նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու

  •  343 նոր դեպք,
  •  առողջացել էր 261 հոգի,
  •  55 հոգի բուժվում էր հիվանդանոցում,
  • որից 4 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում,
  • 26 հոգի՝ թթվածնակախյալ,
  •  443 մարդ բուժվում էր ամբուլատոր պայմաններում։
  • Գրանցվել էր 7 մահ։

Այս պահի դրությամբ մարզում պատվաստման առաջին դեղաչափն ստացել է 15 807 հոգի, 2-րդ դեղաչափը՝ 5617 հոգի։

  • Կիսվել: