հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Սյունիքում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Սյունիքում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Խնածախ գյուղի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «Infiniti» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: