երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սյունիքում բախվել են PAZ ավտոբուսն ու VAZ 2121-ը․ կան վիրավորներ

Սյունիքում բախվել են PAZ ավտոբուսն ու VAZ 2121-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 376 կմ հատվածում բախվել են PAZ մակնիշի մարդատար ավտոբուսն ու VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրու» բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

 Վիրավորներից 2-ին ավտոբուսի միջից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

 Վթարի հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն  ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի հաշվեկշռում։

  • Կիսվել: