ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Սյունիքի մարզում պարեկները ձնաբքի պայմաններում օգնության են հասել մերկասառույցով պատված ճանապարհին մնացած մեծ թվով վարորդների

Սյունիքի մարզում պարեկները ձնաբքի պայմաններում օգնության են հասել մերկասառույցով պատված ճանապարհին մնացած մեծ թվով վարորդների

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի և վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատված ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի ու դրա պատճառը ճանապարհի մերկասառույցն է և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելը։

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։ Արդեն աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր աղ ու ավազով մշակում են ճանապարհը։ 

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։ 

  • Կիսվել: