ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքի մարզում իրանցի վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է

Սյունիքի մարզում իրանցի վարորդը Nissan բեռնատարով կողաշրջվել է

Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 64-ամյա Իսա Մուգդանի Ագդան, իր վարած Nissan մակնիշի բեռնատարով, Մեղրի-Կապան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

  • Կիսվել: