Սյունիքի մարզում բախվել են Mitsubishi-ն ու 06-ը կան վիրավորներ
Դեկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա Սոս Լ․-ն իր վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել է ճանապարհին շրջադարձ կատարող, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Հարութ Հ․-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 06-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Հերմինե Ս․-ն և 62-ամյա Մարո Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեղրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։