կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սյունիքի մարզում 45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են. ըստ տուժածի՝ այն կատարվել է Խաչակիրների ջոկատի հրամանատարի հրահանգով

Սյունիքի մարզում 45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են. ըստ տուժածի՝ այն կատարվել է Խաչակիրների ջոկատի հրամանատարի հրահանգով

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով Պ. Հակոբյանը հայտնել է , որ Ս. Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած
© https://shamshyan.com/hy/article/2023/09/28/1247250

  • Կիսվել: