երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ․ ճանապարհին մնացած ուղևորների ու վարորդների համար գործում է թեժ գիծ

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ․ ճանապարհին մնացած ուղևորների ու վարորդների համար գործում է թեժ գիծ

Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- տեղեկացնում են մարզպետարանից։

  • Կիսվել: