հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Սյունիք ժամանած Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Գորիսի զինվորական պանթեոն

Սյունիք ժամանած Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Գորիսի զինվորական պանթեոն

Սյունիք ժամանած Ֆրանսիական պատվիրակության անդամները մարտի 30-ի առավոտյան՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ այցելեցին Գորիսի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

Պարոն Վոքիեն նաև ցանկացավ զրուցել իրեն հանդիպած գորիսեցի դպրոցականների հետ, հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

 

  • Կիսվել: