ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուսաննա Գաբոյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում

Սուսաննա Գաբոյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում

Հայաստանի շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը հաղթող է ճանաչվել նորվեգական Կրագերո քաղաքում անցկացվող Skagerrak Kragero Chess կանանց շախմատի շրջանային մրցաշարում։

Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, միանձնյա գրավել է 1-ին տեղը։ Նրան հաջորդող նորվեգուհի Մագնե Սագաֆոսը ետ է մնացել կես միավորով։

Մրցաշարին մասնակցել է նաև Ուկրաինան ներկայացնող հայազգի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան։ Նա 5 միավորով բաժանել է 4-6-րդ տեղերը։

  • Կիսվել: