շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սուրմալու» առեւտրի կենտրոնը բացելու որոշում դեռ չկա․ ստուգումները կշարունակվեն նաեւ այսօր

«Սուրմալու» առեւտրի կենտրոնը բացելու որոշում դեռ չկա․ ստուգումները կշարունակվեն նաեւ այսօր

Սուրմալու առեւտրի կենտրոնում Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր՝ մարտի 24-ին, շարունակում են ստուգման աշխատանքները՝ արձանագրված 51 խախտումներ վերացման վերաբերյալ ստացած դիմումի հիման վրա։

«Եթե մասնագիտական խումբն այսօր տա իր գնահատականը, արդեն որոշում կկայացվի առեւտրի կենտրոնը բացելու վերաբերյալ»,- այս մասին հայտնել է տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը:

Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Կենտրոնը չի վերաբացվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր խախտումները չեն վերացվել։

  • Կիսվել: