հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սուրեն Սահակյանը կրկին բերման ենթարկվեց

Սուրեն Սահակյանը կրկին բերման ենթարկվեց

Ոստիկանները Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին ՛՛Քաղաքացու որոշում՛՛ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանին։ Բերման ենթարկվեց նաեւ քաղաքացի Վահագն Մինասյանը։

Ինչպես օգոստոսի 17-ին, այնպես էլ այսօր նրանք ցանկանում էին վրաններ տեղադրել հանրային քննարկումների համար։ Այդ ժամանակ Սահակյանին բերման էին ենթարկել, հետո ազատ արձակել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթն անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակը, ըստ նրանց, նախաձեռնող շտաբի ձևավորումն է՝ Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

  • Կիսվել: