ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանը քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

Սուրեն Պապիկյանը քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի շինարարության մրցութային գործընթացին առնչվող քայլերի և գործողությունների հաջորդականությունը։ Անդրադարձ է եղել նաև հողերի ձեռք բերման և վերաբնակեցման գործողությունների պլանին, պլանի շրջանակում նոր գյուղի նախագծման մրցութային գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նախարար Պապիկյանը կառուցողական և արդյունավետ է որակել համատեղ ղեկավար խմբի աշխատանքները, որոնց շնորհիվ վերացվել են ծրագրի ընթացքում արձանագրված խոչընդոտները։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համագործակցության առկա տեմպի պահպանման դեպքում ջրամբարի կառուցման ծրագիրը կտեղափոխվի շինարարության փուլ։

Օլաֆ Զիմելկան իր հերթին բարձ է գնահատել հատկապես վերջին ամիսների համատեղ թիմային աշխատանքը՝ Կապսի ջրամբարի շինարարությունը նախապատրաստելու ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ ծրագրի ամենաբարդ և վճռորոշ փուլի՝ մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ երկուստեք հաջողված աշխատանքները կլինեն շարունակական։

  • Կիսվել: