երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սուրբծննդյան պատարագ՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ

Սուրբծննդյան պատարագ՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս:

Պատարագին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը եւ այլք:

Տեսանյութը՝ News.am-ի:

  • Կիսվել: