երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961թ. կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961թ. կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Արագած համայնքում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 
 
Շինաշխատանքներն իրականացնում է «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում:
 
Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու համար: Կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:
 
Հիշեցնենք, որ 2020 թվականին նույն ծրագրով վերակառուցվել է նաև մշակույթի տան տանիքը:

  • Կիսվել: