կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ՄԻՊ-ից հրապարակային դատապարտել վարչապետի ընտանիքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նա արեց Հրայր Թովմասյանի ընտանիքի դեպքում

Ստյոպա Սաֆարյանը պահանջում է ՄԻՊ-ից հրապարակային դատապարտել վարչապետի ընտանիքի հանդեպ ոտնձգությունները, ինչպես նա արեց Հրայր Թովմասյանի ընտանիքի դեպքում

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը այսօր կոչ է արել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հրապարակայինորեն դատապարտել վարչապետի և իր ընտանիքի նկատմամբ ոտնձգությունները, ինչպես նա արեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր նկատմամբ ոտնձգությունը "Իմ քայլը" դաշինքի Երևանի ավագանու անդամ Գևորգ Հարթենյանի կողմից։ 

"ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Arman Tatoyan-ից, ֆեյսբուքյան արժանապատիվ, թասիբով հանրությունից սպասում ենք գերարագ դատապարտել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր' Մարիամ Փաշինյանի հանդեպ այս և այլ անբարո հարձակումը, ատելության խոսքը, ինչպես որ դա արվեց Երևանի ավագանու "Իմ քայլը" խմբակցության անդամի անթույլատրելի գրառման դեպքում։ Ի տարբերություն Հարթենյանի, ով բարեբախտաբար ոչինչ չէր գրել Հրայր Թովմասյանի դստեր մասին, այստեղ շատ կոնկրետ ՀՀ քաղաքացիներ "ինքնադրսևորվել են", կոնկրետ լրատվամիջոցներ տարածել են ատելության խոսքը",-  գրել է Սաֆարյանը։

Նշենք, որ խոսքը գնում է ընդդիմադիր ակտիվիստ Նարեկ Սամսոնյանի գրառման մասին, որտեղ նա հավաստիացրել է, որ վարչապետի ընտանիքը ամիսը երեք հազար դոլարի սև խավիար է գնում։

Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սաֆարյանի գրառման տակ, մասնավորապես, գրել է․ "Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան, բնականաբար դատապարտելի, անընդունելի եմ համարում ցանկացած ատելություն, վիրավորանք ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք նաև ՀՀ վարչապետի ընտանիքի ու կոնկրետ այս դեպքում դստեր նկատմամբ։ Իմ մոտեցումները հավասարապես կիրառելի են բոլոր նման երևույթների նկատմամբ՝ բացառությամբ քաղաքական հարցերի։ Ես դրա մասին առիթ ունեցել եմ նաև խոսել հրապարակային բազմիցս":

Սակայն բազմաթիվ օգտատերերի հարցմանն ի պատասխան, թե ինչու Մարդու իրավունքների պաշտպանը այս դեպքով էլ հանդես չի գալիս հրապարակային հայտարարությամբ, ինչպես արեց "իմ քայլը" ավագանու անդամի արարքի վերաբերյալ, Թաթոյանը մնաց անհաղորդ։ Նա այդպես էլ չպատասխանեց այդ հարցադրումներին։        

Image may contain: text
Image may contain: text
Image may contain: text
Image may contain: text
Image may contain: text
+2
 
 
 

  • Կիսվել: