հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար․ ԶՊՄԿ ուղերձը

Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար․ ԶՊՄԿ ուղերձը

ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը շնորհավորել է Կապանի օրը․

ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը Կապան քաղաքին շնորհավորում է իր տոնի առիթով։ Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար, սակայն կարևոր է նաև քաղաքի արդյունաբերական ու տնտեսական դերը։ Այսօր Կապանը լոկ դինամիկ զարգացող ու ամեն օր գեղեցկացող բնակավայր չէ, այն յուրօրինակ մշակույթ ունեցող քաղաք է, որի բնակիչները պահպանում են տեղի ավանդույթներն ու գեղեցիկ բարբառը։

Աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Կապանն այսօր գերում է իր հյուրերին, իսկ քաղաքի բնակիչները հիացնում են իրենց աշխատասիրությամբ։

Շնորհավոր տոնդ, Կապա՛ն։ Քեզ ու քո բնակիչներին խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում։

  • Կիսվել: