կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանավանի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտել են դանակահարությունը

Ստեփանավանի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտել են դանակահարությունը

Փետրվարի լույս 7-ի գիշերը, ժամը 1.30-ին, հիվադանոցից հաղորդում ստացվեց ոստիկանության Ստեփանավանի բաժնում: Հայտնում էին, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:

Մեկնում է բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արագ պարզվում են կատարվածի հանգամանքները։ Հաղորդումից 15 րոպե անց Ստեփանավան քաղաքի Նժդեհի և Սուրբ Նշանի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվում Ստեփանավանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Խոստովանելով արարքը` նա հայտնում է, որ նախորդ երեկոյան, ժամը 20.30-ի սահմաններում, Ստեփանավանի կամրջի սկզբնամասում, իր և տուժածի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով երկու անգամ խփել էր նրան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: