շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար

Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: