շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
 
Այս պահին «Արցախուղի» և «Վահե Կարապետյան» ՓԲ ընկերությունները ձնամաքրման, միաժամանակ աղցանման աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր միջշրջանային ճանապարհահատվածներում:
 
Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են: Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում տեղում է ձյուն:
 
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում (դժվարանցանելի) տեղ-տեղ մերկասառույց է։
ԱԻ ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: