հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի»-ն բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կան զոհեր

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Սուզուկի»-ն բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող մեքենայի. կան զոհեր

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
 
Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ: Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:
 
ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: ԱԻ փրկարարներ ծառայողները նրանց մարմինները հանել են ավտոմեքենայից և տեղափոխել: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:
 

  • Կիսվել: