ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք. կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը

Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք. կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ստեղծվել է Համահայկական հիմնադրամի կայքին նման կեղծ կայք։

✅ Իրական- hiMNadram.org

❌ Կեղծ- hiNMadram.org

Կեղծարարները կիրառել են ֆիշինգային հարձակման ժամանակ օգտագործվող հնարքներից մեկը, երբ կայքի հասցեում սիմվոլային տարբերությամբ խաբում են մարդկանց։ 

Նման դեպքեր կարող են լինել նաև այլ կայքերի հետ կապված։ Ուստի, հատկապես պատերազմական իրավիճակում, որևէ կայքում անձնական, բանկային և այլ տվյալներ լրացնելիս պետք է զգոնություն ցուցաբերել։ Ֆիշինգից պաշտպանվելու մասին ուղեցույց»:

Լրացում՝  Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ համատեղ ջանքերով հնարավոր եղավ փակել կեղծ կայնքը։

  • Կիսվել: