կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստացե՛ք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ (տեսանյութ)

Ստացե՛ք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ (տեսանյութ)

«Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն - 2021» ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական կենտրոններում կազմակերպում են դասընթացներ։

Ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3479 մարդ։

Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից  կֆինանսավորվի։ Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է։

Դասընթացների, հայտերի ընդունման և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ edu.hti.am կայքում:

 

  • Կիսվել: