ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սփյուռքահայ բժիշկները՝ վիրավոր զինվորների կողքին (տեսանյութ)

Սփյուռքահայ բժիշկները՝ վիրավոր զինվորների կողքին (տեսանյութ)

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, համագործակցելով Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի (AASMC) և ՀՀ առողջապահության նախարարության հետ, շարունակում է սփյուռքահայ բարձրակարգ բժիշկներին ներգրավել Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքների հաղթահարման գործում։ Ահա այդ նպատակով ֆիզիոթերապիստ Աստղիկ Հարությունյանը ԱՄՆ-ից ժամանեց Հայաստան, տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

՛՛Աստղիկը մեկ ամիս աշխատելու ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել այն բժշկական 3 հաստատություններում, որտեղ զուգահեռաբար աշխատել է։ Գործընկերները և պատերազմում վիրավորված զինծառայողները հուսով են հետագայում ևս համագործակցել Աստղիկի նման բարձր որակում ունեցող սփյուռքահայ մասնագետների հետ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: