չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Սպիտակի հիվանդանոցի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են հրազենային վնասվածք ստացած երիտասարդ տղայի կյանքի համար․ Shamshyan.com

Սպիտակի հիվանդանոցի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են հրազենային վնասվածք ստացած երիտասարդ տղայի կյանքի համար․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով`այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում:

Մանրամասները՝ քիչ ուշ։

  • Կիսվել: