Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-10-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ին գիշերը և կեսօրից հետո անձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամինհարավարևելյան և արևելյան 2-5 մ/վ։
Օգոստոսի 5-10-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



