հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սպասում ենք քամու մեղմացմանը, որ հնարավոր լինի գնահատել վնասները. Շիրակի մարզպետ

Սպասում ենք քամու մեղմացմանը, որ հնարավոր լինի գնահատել վնասները. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ուժեղ քամու նետևանքով մարզում տիրող իրավիճակին.

«Մեծ քամիների օր է տարածաշրջանում…

ժամը 17-ից սպասվում է թուլացում.

Ցավոք մեր մարզի մի շարք համայնքներ լուրջ վնասներ են կրել այսօր ևս…

Գյումրիում ցույց է տալիս առավելագույնը մինչև 20մ/վ, սակայն իմ սիրված զբաղմունքից մնացած փորձը հուշում է, որ այսօր մինչև 30մ/վ և անգամ մի փոքր ավել փչել է:

Սպասում ենք քամու մեղմացմանը, որ հնարավոր լինի գնահատել վնասները»:

 
 
 

  • Կիսվել: