հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ  Երևանում 1 կմ երկայնք ունեցող այգի է կառուցվում․ Մհերյան

Սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ Երևանում 1 կմ երկայնք ունեցող այգի է կառուցվում․ Մհերյան

«Նոր նորք» վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը մանրամասներ ներկայացրեց «Տորք Անգեղի» այգում իրականացվող շինարարական աշխատանքների մասին։

«Սովետական միության փլուզումից հետո առաջին անգամ է, որ այս չափի զբոսայգի է կառուցվում Երևան քաղաքում՝ գրեթե 1 կմ երկայնք ունեցող»,- ասել է Մհերյանը։

Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ այգին կունենա բոլոր կոմունալ հարմարությունները՝ բիոզուգարաններ, վազքուղիներ, մանուկների համար նախատեսված հատվածներ, ամֆիթատրոն։ 

«Նախագիծը ուրբաթ օրը կտրվի վարչական շրջանին, և շինբարեկարգման կողմից հավանության արժանանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրենք արդեն մրցույթի»,- ավելացրել է Արմեն Մհերյանը։ 

  • Կիսվել: