երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօր Սոթքում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են

Այսօր Սոթքում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են

Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»,- գրել է նա:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ նրանք մասնակցում էին ՊՆ-ի 25-օրյա զորահավաքներին։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

  • Կիսվել: