Սոթքի հանքն այս պահին աշխատում է իր հզորության 40 տոկոսով. մարզպետ
Ռազմական գործողությունների հետեւանքով դադարեցվել են Սոթքի հանքի աշխատանքները, այնուհետեւ եւս երեք օր չի աշխատել հանքը: Այս պահին հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով: Այս մասին այսօր Վարդենիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ աշխատակիցների անվտանգությունն ապահովված է, եւ հանքը շարունակում է իր գործունեությունը:
՛՛Ունենք աշխատակիցների մտավախություն, որ հանքում եւս կարող են նման բախումներ լինել, բայց այս պահի դրությամբ հանքը 40 տոկոսով աշխատում է՛՛,-նշեց մարզպետը: