ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սլովենիայում վանդալները հրկիզել են Մելանյա Թրամփի փայտե արձանը

Սլովենիայում վանդալները հրկիզել են Մելանյա Թրամփի փայտե արձանը

Սլովենիայում վանդալները հրկիզել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրված է Սևնիցայից ոչ հեռու՝ Մելանյայի հայրենի քաղաքում, որտեղ նա մեծացել է։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, գրում է TASS-ը։

Դեպքի մասին գործակալությանը հայտնել է ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունը, որին է պատկանում քանդակի գաղափարը։

Նա ասել է, որ միջադեպի մասին ոստիկանությունն իրեն հայտնել է հուլիսի 5-ին։

Նշվում է, որ այրված քանդակը հանվել է, այժմ իրավապահ մարմինները հետաքննում են դեպքը:

2019-ին արձանը տեղադրվել էր Սավա գետի ափին՝  Ռոժնո բնակավայրում՝ ԱՄՆ առաջին տիկնոջ հայրենի Սևնիցայի արվարձանում։ Փայտե արձանում Մելանիա Թրամփը կապույտ զգեստով է, որով ներկա էր գտնվել ամուսնու երդմնակալության արարողությանը:

Քանդակի հեղինակը Ալյոշ Ժուպևցն է:

  • Կիսվել: