չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սլովակիայում ՀՀ դեսպանությունն արտակարգ ռեժիմով հյուպատոսական աջակցություն է տրամադրում Ուկրաինայից Սլովակիա մուտք գործած  հայերին

Սլովակիայում ՀՀ դեսպանությունն արտակարգ ռեժիմով հյուպատոսական աջակցություն է տրամադրում Ուկրաինայից Սլովակիա մուտք գործած  հայերին

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Սլովակիայում Հայաստանի դեսպանությունն արտակարգ ռեժիմով հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն է տրամադրում Ուկրաինայից Սլովակիա մուտք գործած ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին՝ համագործակցելով Սլովակիայի պատկան մարմինների հետ:

ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիեննա), տեղում աջակցություն տրամադրելու նպատակով ԱԳ նախարարի հրամանով մարտի 1-ից Սլովակիայի՝ Ուկրաինայի հետ սահմանակից Միխալովցե քաղաք գործուղված դեսպանության ներկայացուցիչը և ՀՀ պատվավոր հյուպատոսը Բրատիսլավայում շարունակում են իրենց աշխատանքը շուրջօրյա ռեժիմով:

 

  • Կիսվել: