կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
 
Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: