ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար հայտերի ներկայացման ժամկետը երկարացվել է․ ՏԿԵՆ

Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար հայտերի ներկայացման ժամկետը երկարացվել է․ ՏԿԵՆ

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը։ 

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022թ. փետրվարի 16-ին հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):

 

Մրցույթի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հուլիսի 01-ը՝ ժամը 15:00 (Երևանի ժամանակով):

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ecepp.ebrd.com/respond/6A8T7W9M73https://armroad.am/en/procurement/tenders

  • Կիսվել: