հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոցիստեռն է շրջվել. ԻԻՀ քացաքացի վարորդը հոսպիտալացվել է

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոցիստեռն է շրջվել. ԻԻՀ քացաքացի վարորդը հոսպիտալացվել է

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 17։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Volvo մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Վարորդը (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը. իրականացվում է հերթապահություն։

 

 

  • Կիսվել: