շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիրիայում հայ սակրավորների 5-րդ խումբը հուլիսին ականազերծել է 19878 քմ ականապատ տարածք

Սիրիայում հայ սակրավորների 5-րդ խումբը հուլիսին ականազերծել է 19878 քմ ականապատ տարածք

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորները հուլիսին ականազերծել են 19 878 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 205 087 քառակուսի մետր, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք: Հուլիսին հայտնաբերվել է 14 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120 մմ ականանետի չպայթած արկ, 6 հատ OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 4 ինքնաշեն պայթուցիկ սարք, 1 հակատանկային TM-62П, 2 ՎՕԳ 17: Այս մասին տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը ՊՈԱԿ-ը։

 

Մարդասիրական 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1713 տեղաբնակների: Առաքելության առաջին իսկ օրվանից՝ 15 485 հիվանդների:

Հուլիսին բժշկական խումբը ղեկավար կազմի հետ մասնակցել է Հայ Ավետարանական Համայնքին պատկանող «Բեթել» բժշկական կենտրոնի բացման միջոցառմանը, որի ժամանակ համայնքի ղեկավար Վերապատվելի Հարություն Սելիմյանը ամենօրյա ցուցաբերած բժշկական մասնագիտական օգնության համար իր երախտիքի խոսքն է հղել հայ բժիշկներին: 5-րդ բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին, մասնավորապես «ԴԱՐՄԱՆԱՏՈՒՆ» ընկերաբժշկական կենտրոնին, փոխանցել է բժշկական անհրաժեշտ պարագաներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: