չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արձագանքելով բնակիչների ահազանգերին՝ սակրավորները տնամերձ և գյուղատնտեսական հողատարածքներում վնասազերծել են չպայթած զենք-զինամթերք.ԱԻՊԾ

Արձագանքելով բնակիչների ահազանգերին՝ սակրավորները տնամերձ և գյուղատնտեսական հողատարածքներում վնասազերծել են չպայթած զենք-զինամթերք.ԱԻՊԾ

Մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային բաժինների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 636 զանգ, որից 16-ը` տեխնածին, 18-ը կենցաղային բնույթի կանչեր են։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ անցած շաբաթվա ընթացքում փրկարարները կատարել են 4 վերելակի և փակված 5 դռան բացում: 

Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով 3 ելք է կատարվել։

Յոթ օրվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 4 ելք, որից 3-ը Ստեփանակերտի տարածքում, 1-ը՝ Մարտակերտում: Բոլոր դեպքերով ծառայության հրշեջ փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման և համապատասխան կանխարգելիչ գործողություններ։

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» ականազերծող կազմակերպության հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքի համար վտանգ ներկայացնող զենք-զինամթերքից։ Հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերված զինամթերքը պահեստավորվում, ապա ոչնչացվում է համապատասխան տարածքում։

Սակրավորներն արձագանքել են նաև բնակիչների կողմից ստացված 6 ահազանգերին, բնակիչների տնամերձ հողամասերում և գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում չեզոքացրել վտանգը: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շուրջ 137 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: 

Հաղորդագրության համաձայն՝ շուրջօրյա ծառայության ընթացքում փրկարարները ժամանակին արձագանքում են բոլոր ահազանգերին և պատշաճ կերպով ապահովում ներքին անվտանգությունը, կատարելով բնակչությանն օգնելու պատասխանատու գործը: 
Հետադարձ կապ` 911,101,112:

  • Կիսվել: