կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Սիրիայում երկրաշարժի հետեւանքով վիրավորում ստացած հայերի թիվը 10-ն է

Սիրիայում երկրաշարժի հետեւանքով վիրավորում ստացած հայերի թիվը 10-ն է

Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վիրավորում ստացած հայերի թիվը նախնական տվյալներով՝ 10-ն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Վիրավորների վիճակը գնահատվում է թեթեւ եւ միջին ծանրության, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- նշեց Հովհաննես Ալեքսանյանը։

Նա ասաց, որ Սիրիայում հայերի զոհվելու թիվը շարունակում է մնալ 2-ը:

Անդրադառնալով Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թվին՝ Ալեքսանյանն ասաց, որ զոհերի թիվը հասնում է 10-ի:

Նա նշեց, որ վիրավորների թիվ առայժմ դժվար է նշել. «Կան վիրավորներ, այդ թվում՝ վիրահատվածներ, որոնք առոջղական վիօակը բավարար է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, որի հետեւանքով զոհվել է 19388 մարդ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:

Տուժել են նաեւ սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա եւ Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 1347 մարդ:

Հիշեցնենք՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ եւ նրանց մանկահասակ երեխան։

 

  • Կիսվել: