երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերի մղելու հիմնավոր պատճառը. Ալեն Սիմոնյան

Ձեր զորությունը բոլորիս ուժն է և բարի գործերի մղելու հիմնավոր պատճառը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հրապարակել Աստվածամոր Ավետման տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մայրերին Աստվածամոր Ավետման տոնի առթիվ։

Աստվածայինի եւ մարդկայինի միատեղման այս օրվա խորհրդի համաձայն՝ մաղթում եմ, որ հավերժական բարության, սիրո եւ հոգատարության անսպառ լույսն ուղեկցի ձեզ եւ ձեր ընտանիքներին։

Սիրելի՛ մայրեր, ձեր զորությունը բոլորիս ուժն է եւ բարի գործերին մղելու հիմնավոր պատճառը։

Առողջություն, երջանկություն եւ արարման մեծ հնարավորություններ եմ մաղթում՝ հանուն մեր ընտանիքների եւ հայրենիքի շենության»։

  • Կիսվել: