երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Սիրելի՛ կանայք, ձեր ձեռքը վերցրեք այս կարևոր ոլորտը․ Ժաննա Անդրեասյան

Սիրելի՛ կանայք, ձեր ձեռքը վերցրեք այս կարևոր ոլորտը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու կանանց առաջնահերթությանն ու գրել.

«Սիրելի կանայք, կարծում եմ՝ այսօր տեղեկացաք, որ առաջիկայում կանայք ունենալու են առաջնահերթություն՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու համար։

Որպես ամեն օր որոշ ժամանակ խցանումների մեջ անցկացնող մարդ՝ չգիտես ինչու կարծում եմ, որ եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից։

Խնդրում եմ լինեք նախաձեռնող, ձեր ձեռքը վերցնեք այս կարևոր ոլորտը, որից կշահենք բոլորս»:

 

  • Կիսվել: