շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում և Կանադայում գործող հայ լրագրողների հետ

Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում և Կանադայում գործող հայ լրագրողների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։

Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։

Մոտ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը՝ հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։

«Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։

Հանդիպման ավարտին մասնակիցները և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս հայտնեցին՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ

  • Կիսվել: