երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
 Սիլիկյան խճուղում «Mini Cooper»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Սիլիկյան խճուղում «Mini Cooper»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Ապրիլի 14-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

  • Կիսվել: