ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիգի թեման ի վերջո այնպիսի լուծում պետք է ստանա, որ թե՛ ձկնորսները գոհ մնան, թե՛ Սևանի կեսաբազմազանությունը բալանսավորված մնա. Սիմիդյան

Սիգի թեման ի վերջո այնպիսի լուծում պետք է ստանա, որ թե՛ ձկնորսները գոհ մնան, թե՛ Սևանի կեսաբազմազանությունը բալանսավորված մնա. Սիմիդյան

Ակադեմիայի տված թիվը 300 տոննայի շրջանակում է: Հիմա, գալիս դիմում են, թույլտվությունները տալիս ենք, բայց ամեն դեպքում Սևանի կենսաբազմազանության հարցերը, մասնավորապես սիգի թեման համընդհանուր, գլոբալ լուծումների անհրաժեշտություն ունի: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով ձկան որսի հետ կապված պաշարներին՝ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Ըստ Սիմիդյանի՝ նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել.

«Ունենք պատկերացում՝ սիգի թեման ի վերջո ինչպիսի լուծում պետք է ստանա, որ թե՛ ձկնորսները գոհ մնան, թե՛ Սևանի կեսաբազմազանությունը բալանսավորված մնա, չվատնվի: Ես կարծում եմ, որ այդ աշխատանքների արդյունքում մինչև տարվա վերջ լուծումը կգտնենք: «Սևան» ազգային պարկում ձկնորսների հետ ենք քննարկում ունեցել, ես այս պահին չեմ ուզում շատ չակերտներ բացել, բայց քննարկումներն ակտիվ շարունակում ենք: Հուսամ 2023 թվականին նոր լուծումներով արդյունքի կհասնենք»:

  • Կիսվել: