ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Ավան վարչական շրջան. խախտումներ չեն արձանագրվել

ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Ավան վարչական շրջան. խախտումներ չեն արձանագրվել

Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Բենզալցակայաններում, գազալցակայաններում և շինանյութի առևտրի կետերում կրկնայցերի և մշտադիտարկման ընթացքում որևէ էական խախտում չի արձանագրվել:

Տնտեսավարողների մոտ փակցված են եղել միայն դիմակով սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, առկա են եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

ՀՀ ողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:

 Հիշեցնենք որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի  3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:

 

  • Կիսվել: