շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շվանիձորում 12 ծխացող օջախ կա

Շվանիձորում 12 ծխացող օջախ կա

Օգոստոսի 20-ին, ժամը 06։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ առկա է մոտ 12 ծխացող օջախ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Այրվում է մոտ 7 հա խոտածածկույթ․ կան ծխացող օջախներ:

Ժամը 21:10-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

  • Կիսվել: