Գիշերը շտապօգնության 103 հեռախոսահամարի աշխատանքը խափանվել էր
Կապի խափանման արդյունքում շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում, մասնագետներն այս պահին փորձում են կարգավորել խնդիրը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Քաղաքացիներին խնդրում ենք 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի ուշ հայտնի դարձավ,որ 103 հեռախոսահամարի աշխատանքը վերականգնված է։


