հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Պատգամավորը շտապ դիմում է Պարետին. կրթական հաստատություններից վարակման դեպքերի մասին արդեն ահազանգ է եղել

Պատգամավորը շտապ դիմում է Պարետին. կրթական հաստատություններից վարակման դեպքերի մասին արդեն ահազանգ է եղել

Բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին:

Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին:

Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր:  Ու՞մ է դա պետք:

Ինչու՞ եմ այս գրառումը կատարում, որովհետև մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:

Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին: Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»։

 

 

  • Կիսվել: